20 ժամում մենք փոշմանել ենք, ընտրում ենք Նիկոլին. ՀՀԿ-ական պատգամավոր

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը ԱԺ-ում վարչապետի ընտրություններին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին դեմ քվերակելուց հետո հանդիպում է ունեցել Վարդենիկի բնակիչների հետ:

«20 ժամում մենք փոշմանել ենք, ընտրում ենք Նիկոլին»,- հայտարարել է նա՝ քաղաքացիների հետ հանդիպմանը: Նա նշել է նաև. «Մենք Նիկոլ Փաշինյանին դեմ չենք, մենք որ քվերակել ենք Նիկոլ Փաշինյանի դեմ, մենք քվեարկել ենք նրա համար, որ մայիսի 8-ին քվեարկենք Նիկոլ Փաշինյանի համար: Բաներ կան, որ ձեզ չեմ կարող ասել»:

Հանդիպումն անցնում էր բուռն, քաղաքացիները բորբոքված էին: Հարցեր հնչեցվեցին նաև պատգամավորի հայտնի հայտարարությունների վերաբերյալ, մասնավորապես՝ «աղքատները միայն կարտոֆիլ են ուտում» արտահայտության վրա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել