Որքա՞ն կանխիկ գումար կարելի է արտահանել և ներմուծել առանց մաքսային հայտարարագրի

Իրազեկ քաղաքացի նախագծի 112 -րդ տեսանյութի խորագիրն է՝ Որքա՞ն կանխիկ գումար կարելի է արտահանել և ներմուծել առանց մաքսային հայտարարագրի, փորձագետը՝ ՀԵԻԱ անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը: ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը, այսինքն` դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելը, ինչպես նաև հայտարարագրումը ոչ իրենց անվանմամբ` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել