Հայտնի է ՀՀԿ-ից Փաշինյանին կողմ քվեարկած միակ պատգամավորը

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից Ֆելիքս Ցոլակյանը միակն էր, ով կողմ էր  Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն.

«Հարգելի հայրենակիցներ, Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը 2007 թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին եղել է  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականը։

2007 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։

2013 թ. մարտի 7-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել էր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել