Կոչ ենք անում չհրապարակել իրականությանը չհամապատասխանող, չստուգված տվյալներ, որոնք վարկաբեկում են իրենց համբավը. «Հարավկովկասյան երկաթուղի»

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը չի աշխատել ապրիլի 25-27-ին, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկանում ենք «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից:

«Հայտնում ենք, որ ապրիլի 25-ից մինչև 30-ը ներառյալ չէր չեղարկվել կամ ուշացվել Երևան-Գյումրի-Երևան երթուղու ոչ մի էլեկտրագնացք, այդ թվում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի գործող ճեպընթացը: «ՀԿԵ» ՓԲԸ բոլոր էլեկտրագնացքներն աշխատում են ըստ չվացուցակի:

Կոչ ենք անում չհրապարակել իրականությանը չհամապատասխանող, չստուգված տվյալներ, որոնք վարկաբեկում են իրենց համբավը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել