Եգորևսկ քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով 2 երեխա է մահացել

ՌԴ Եգորևսկ քաղաքում հրդեհ է բռնկվել երկհարկանի շենքի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում է Russia Today-ը` վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությանը: Նշենք, որ հրդեհի հետևանքով 2 երեխա է մահացել, ևս մեկ երեխա անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել:

Հաղորդվում է, որ քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ երկու և ավելի մարդկանց մահվան պատճառ դառնալու վերաբերյալ  հոդվածով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել