«Դուք ունեք մեկ արժանապատիվ ելք, դուք պետք է քվերակեք Նիկոլ Փաշինյանի օգտին». Արարատ Միրզոյանի կոչը

Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այսօր ՀՀ-ում տեղի է ունենում տոտալ քաղաքական առևտուր. «Պողոսը հանդիպում է Պետրոսին, Պետրոսը՝ Մարտիրոսին, իրանք իրար մեջ ինչ-որ պաշտոններ են պայմանավորվում: Դրանից բացի բոլորը ուզում են հանդիպել մեզ հետ, և մեզնից են ինչ-որ պաշտոններ ուզում»:

Պատգամավորը նշում է, որ նրանց հետ սակարկել պետք չէ և նրանք չեն ուզում իշխանության գալ, պաշտոններ բաժանել.  «Մենք ուզում ենք փոխել համակարգը: Մենք չենք հաղթել դևին, որը պետք է գա այս ժողովրդի գլխին: Մենք ձեր գործիքն ենք, մենք ձեր ծառան ենք»:

Արարատ Միրզոյանը կոչով դիմեց նաև Հանրապետական կուսակցությանը և մնացած քաղաքական ուժերին. «Դուք ունեք մեկ արժանապատիվ ելք, դուք պետք է քվերակեք Նիկոլ Փաշինյանի օգտին»:

Հանրապետության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը

Gepostet von Iravaban.net am Donnerstag, 26. April 2018

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել