Եթե մենք ասում ենք «պաշտոնակատար», ի՞նչ է նշանակում հրաժարական․ Վարդան Արամյան

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հրաժարականի տեղեկատվությունը երեկ՝ ապրիլի 25-ին հերքվեց։ «Եթե մենք ասում ենք պաշտոնակատար ասվածի մասին, ես չեմ հասկանում, ինչ է նշանակում՝ հրաժարական։ Սովորաբար լիազորությունների դադարեցում է տալիս, ճիշտ տերմինալոգիա օգտագործենք»․ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը։

Նախարարը նշեց, որ Հանրապետական կուսակցության նման վիճակը մտահոգում է բոլորին և չի մտածում, որ հանրապետությունում կա մեկը, ով մտահոգված չէ այս իրավիճակով։ «Պետք է գտնվի այն ելքը, որ լավագույնը կլինի մեր երկրի համար։ Ես չեմ կարծում, որ իմ դաշտից կամ իմ մանդատի ներքո որևէ հայտարարություն անելը ճիշտ չէ, որովհետև, եթե գալիս է հասունացման պահը, ճիշտ է, որ հայտարարություններ անեն այն մարդիկ, ովքեր լիազորված են նման հայտարարություններ անել»,-նշեց Վարդան Արամյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել