Մենք համագործակցել ենք և կհամագործակցենք հավասարապես իշխանությունների ու բոլոր քաղաքական ուժերի հետ. Հայաստանի համայնքների միություն

Հայաստանի համայնքների միությունը պարզաբանում է տարածել, որում նշվում է.

«Այս օրերին հաճախակի են դարձել տարբեր տեղերից եկող ազդակները երկրում ստեղծված իրավիճակի շրջանակներում Հայաստանի համայնքների միության կողմից այս կամ այն ձևով ակտիվություն դրսևորելու և քաղաքական գործընթացների մեջ ներքաշվելու առաջարկներով ու հորդորներով, ինչի առնչությամբ միանշանակ և վերջնական հստակեցնում եմ՝ Հայաստանի համայնքների միությունը չի կարող ոչ մի միլիմետր շեղվել իր առաքելությունից և 21 տարվա ընթացքում ձևավորած իր կազմակերպական արժեքներից։

Քաղաքականությանը մենք առնչվում ենք բացառապես տեղական ժողովրդավարության ու տեղական ինքնակառավարման ոլորտում քաղաքական օրակարգի ձևավորման, ոլորտում քաղաքականությունների մշակման և մեր շահերի առաջմղման առումով։ Այս հարցերով մենք նախկինում, այսօր և հետագայում համագործակցել ենք և կհամագործակցենք հավասարապես իշխանությունների ու բոլոր քաղաքական ուժերի հետ։

Էմին Երիցյան
Հայաստանի համայնքների միության նախագահ,
ԵԽ Տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար,
ԵՄ ԱլԳ Տարածքային և տեղական իշխանությունների մշտական կոնֆերանսում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Բյուրոյի անդամ

Տեղեկանք

Միության առաքելությունն է՝
Հայաստանի համայնքների միությունն իր անդամների ինքնուրույնությամբ, իրավունքների պաշտպանությամբ, կոլեգիալության և ապակուսակցականության սկզբունքներով առաջնորդվող՝ իր անդամների միասնական ու ներկայացուցչական ձայնն է Հայաստանում և արտաքին աշխարհում՝ փոխհարաբերությունների ինստիտուցիոնալ ամուր հիմքերով ու կառուցակարգերով: Միությունը ձգտում է, որպեսզի քաղաքական համակարգում Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմիններն ունենան ուժեղ և վստահելի ձայն՝ նպատակ ունենալով միասնական ջանքերով ազդելու քաղաքական օրակարգի վրա և պետական մարմինների հետ համագործակցաբար սահմանելու այն՝ ի շահ ՀՀ քաղաքացիների, համայնքների և տեղական ժողովրդավարության»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել