Հանդիպել են Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը. տեղի է ունեցել ՀՀԿ անդամների հանդիպումը

Ապրիլի 25-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության անդամների հանդիպումը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ մամուլի ծառայությունից:

Հանդիպման առաջին մասում Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցության անդամներին ավելի մանրամասն ներկայացրել է իր հրաժարականի պատճառները և խոսել Ազգային ժողովում աշխատելու տարբեր ձևաչափերի մասին` հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, ինչը ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն Հանրապետականի միասնության շնորհիվ։
Հանդիպման երկրորդ մասում խմբակցության անդամները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ քննարկել են ներկա քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև կուսակցության ղեկավար մարմիններում սկսել քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել