Գյումրիում ՔՀԿ ներկայացուցիչներն իրազեկվել են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում վերջերս կատարված փոփոխությունների մասին

Ապրիլի 23-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Գյումրիում քաղհասարակության (ՔՀԿ) տարբեր կազմակերպությունների 15 ներկայացուցիչներ իրազեկվել են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում վերջերս կատարված փոփոխություններին։

Դասընթացը վարել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, ծրագրի մենթորների խմբի համակարգող/արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը։

Նա նշել է, որ այս տարվա փետրվարի 4-ից այլևս պարտադիր չէ, որ հասարակական կազմակերպությունները փոփոխությունների ենթարկեն կազմակերպության կանոնադրությունը, իսկ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու դեպքում պետռեգիստրում վերագրանցման դեպքում որպես պետական տուրք կվճարեն 5000 դրամ։

Մարատ Ատովմյանը ներկայացրել է նաև ՀԿ-ների գործունեության հաշվետվությունների ներկայացման և պարտադիր աուդիտի իրականացման կարգը։

Դասընթացի ավարտից հետո մասնակից հասարակական կազմակերպությունները հնարավորություն են ունեցել ստանալու անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ օրենքի վերաբերյալ, ինչպեսև աջակցություն ստանալ իրենց իրավական փաստաթղթերը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու համար:

Դասընթացն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁհամագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ազդեցությունը հանրային քաղաքականությանմշակման գործընթացում, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտայինկոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագիրն ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններինև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել