Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ տարածքում գտնվող 2 ռուսական ռազմաբազաների մասին

Լրագրողների հետ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում գտնվող 2 ռուսական ռազմաբազաների կարիքը երկիրը ունի. «Հայաստանը չունի բավարար ուժեր՝ թշնամուն դիմակայելու համար: Ոչ ոք չի կարող խուսափել այս իրականությունից»:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ կանի Հայաստանը, եթե Ռուսաստանը հավանություն չտա նոր վարչապետին, Փաշինյանը պատասխանել է. «Կառավարության ձևավորումը դա Հայաստանի ներքին գործն է, հայերի գործն է: Ռուսաստանը բարեկամական երկիր է, և ես վտահ եմ՝ Ռուսաստանը կհարգի Հայաստանի ժողովրդի որոշումը»:

Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ նոր ձևավորվող խորհրդարանում և կառավարությունում կարող են լինել նաև գործող իշխանության ներկայացուցիչներ. «Ես հույս ունեմ, որ բոլոր այդ ընտրյալները աջակցելու են մեր հեղափոխությանը: Նրանք պարտավոր են կյանքի կոչել ժողովրդի կամքը: Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք նորից կընտրվեն՝ արդար ընտրություններում, ապա թող աշխատեն: Խնդիր չեմ տեսնում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել