Պաշտպանության նախարարությանը թույլատրվել է արտաբյուջետային միջոցների մուտքերի և ծախսերի առանձնացված բանկային հաշիվ բացել

Ապրիլի 12-ի կառավարության նիստի ժամանակ որոշում է ընդունվել, որով պաշտպանության նախարարությանը թույլատրվել է իրեն սպասարկող ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել նախարարության անվանմամբ արտաբյուջետային միջոցների մուտքերի և ծախսերի առանձնացված բանկային հաշիվ:

Բանկային հաշիվը, ըստ որոշման, ծառայելու է պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների կողմից բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների դիմաց ստացվող վճարների մուտքագրման ու ծախսերի իրականացման համար:

Արտաբյուջետային միջոցները կգոյանան պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների կողմից բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների դիմաց վճարումներից:

Միջոցները կտնօրինվեն հաստատված նախահաշվին համապատասխան՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած անձնակազմին խրախուսման և պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների գործունեության ապահովման նպատակով:

Որոշումն ընդունվել է ապրիլի 12-ին, իսկ ուժի մեջ կմտնի ապրիլի 19-ին:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net
loading...

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել