Կառավարության հրաժարականն ընդունվել է

Քիչ առաջ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որով ընդունել է կառավարության հրաժարականը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 23-ին,  ավելի վաղ նրա հրամանագրերով նախարարներ էին նշանակվել՝

  • Լևոն Նորայրի ԱԼԹՈՒՆՅԱՆԸ՝  առողջապահության նախարար:
  • Արտեմ Ջանիկի ԱՍԱՏՐՅԱՆԸ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
  • Հրանուշ Հրանտի ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ սփյուռքի նախարար:
  • Աշոտ Լևոնի ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:
  • Հրաչյա Դավթի ՌՈՍՏՈՄՅԱՆԸ՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
  • Լևոն Հովհաննեսի ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ կրթության և գիտության նախարար:
  • Վահան Վարդգեսի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:
  • Արծվիկ Գարեգինի ՄԻՆԱՍՅԱՆԸ՝ բնապահպանության նախարար:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել