Աբովյանում ճնշել են աշակերտների դասադուլը

Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի մի քանի դասարանների աշակերտներ որոշել էին այսօր դասադուլ անել՝ որպես օժանդակում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերին: Սակայն դասադուլ անելու գաղափարը ձախողվել է:

Դասադուլ անել փորձող աշակերտներից մեկի՝ Տիգրան Ասատուրյանի (անունը փոխված է) խոսքով, դպրոցի տնօրենը՝ Լիլիա Սառաջյանը, զանգել է ծնողներին՝ ասելով, որ աշակերտներին դասի ուղարկեն: Ավելի ուշ տնօրենը դպրոցում խոսել է աշակերտների հետ՝ասելով, որ ցույցերին մասնակցությունը անբարոյականություն է սերմանում, սովորոցնում չհարգել մեծերին:

Աբովյանի մեկ այլ՝ 6-րդ ավագ դպրոցի որոշ աշակերտներ առավոտյան փորձել են ցույց կազմակերպել դպրոցի դիմաց: Դպրոցի ռազմագիտության ուսուցիչ պարոն Ազարյանը նշեց, որ իրենց դպրոցում ցույց չի եղել, շարունակվում է դասապրոցեսը, ապա հավելեց, որ առավոտյան 10-15 աշակերտ հավաքվել են դպրոցի դիմաց ցույց անելու նպատակով, հետո ամեն ինչ հանդարտվել է: Դպրոցի անձնակազմը նրանց նկատմամբ որևէ բռնություն չի կիրառել: Դպրոցի աշակերտներից մի քանիսը հաստատեցին ուսուցչի խոսքերը՝ իրենց նկատմամբ բռնություն չի եղել, ապա նշեցին, որ իրենց հետ ցույց անելու փորձ են արել նաև դպրոցի մի քանի ուսուցիչներ: Հետո արդեն ցուցարար-աշակերտները միացել են քաղաքի ցույցին:

Սոնա Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել