Շենքի տանիքում հայտնաբերվել է ական

Ապրիլի 23-ին, ժամը 10:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 6 շենքի տանիքում հայտնաբերվել է ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման և Քաղաքացիական պաշտպանության վարչության ինժեներասակրավորական խմբերը:

Պարզվել է, որ երկհարկանի շենքի տանիքում հայտնաբերվել է «МОН – 100» տեսակի ուսումնական առանց պայթուցիչի ական։

Փրկարարները տարհանել են 3 բնակչի և սահմանազատել տարածքը։

Սակրավորներն ականը տեղափոխել են անվտանգ տարածք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել