Պարզաբանում՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ անցկացնելու և դրա հետաձգման հետ կապված

Քիչ առաջ պատգամավոր Լենա Նազարյանը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից հայտարարեց, որ հետաձգվել է այսօր՝ ապրիլի 23-ին ժամը 14։00-ին նախատեսված արտահերթ նիստը։

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ը ճշտեց ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից։ Նա հերքեց արտահերթ նիստի որոշման մասին տեղեկությունը և նշեց, որ եթե նման որոշում լիներ, ապա դրա մասին հայտարարություն կտարածվեր։

«Մենք ստացել ենք գլխավոր դատախազի միջնորդագիրը, նաև տեղեկացված ենք առաջին փոխվարչապետի հայտարարությունից, որ ինքը կդիմի գլխավոր դատախազին, հարցի հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք»,-ասաց Բաբայանը։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել