Գիշերն անհայտ անձիք վնասել են ցուցարարների մեքենաները. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան այս պահին մի խումբ ցուցարարների հետ գտնվում են Նոր Նորքի 7-րդ զանգվածում, որտեղ ոստիկանությունը թույլ չի տալիս սկսել նրանց երթը: Փաշինյանը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հայտնեց, որ ինքնաբուխ և շտապ հավաք են անում, քանի որ տեղեկություններ կան, որ գիշերը անհայտ անձիք վնասել են ցուցարարների մեքենաները:

Նիկոլ Փաշինյանը փակել է էվակուատորի ճանապարհը, որը ցուցարարներից մեկի մեքենան էր տեղափոխում:

Նրան մի շարք ցուցարարներ միացան՝ թույլ չտալով մեքենային տեղաշարժվել: Ոստիկանները փորձում էին նրանց հեռացնել տարածիք: «Ժողովուրդ էդ կողմում մարդ չկա՞, պառկեք էվակուատորի դիմաց»,-ասաց Փաշինյանը:

Նշենք նաև, որ երեկ Նոր Կյանք գյուղի գյուղապետ Գարիկ Սարգսյանը կոչ էր արել փակել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը, որից հետո նա բերման էր ենթարկվել: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱՄՆ-ից զանգե է ստացել և մի անձ հայտնել է, որ տրակտոր կնվիրի գյուղին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել