Բելառուսի նախագահը՝ Սերժ Սարգսյանին

Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից:

«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Պետական գործչի Ձեր հարուստ փորձը և պրոֆեսիոնալիզմը արդի փուլում Հայաստանի առջև կանգնած բազմաչափ խնդիրների արդյունավետ լուծման գրավականն են:

Համոզված եմ, որ երկու երկրների միջև ձևավորված համագործակցության և փոխըմբռնման բարձր մակարդակը կապահովի հայ-բելառուսական կապերի հետագա զարգացումը և ամրապնդումը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:
Հարգելի՛ Սերժ Ազատի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություն Ձեր բոլոր գաղափարների և նախաձեռնությունների իրականացման գործում»,-ասված է Բելառուսի Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Իրավաբան.net
loading...

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել