Լրագրող Տիրայր Մուրադյանը նստեցվել է ոստիկանության մեքենան, իսկ մի քանի մետր այն կողմ՝ իջեցվել․ Աշոտ Ահարոնյան

Այսօր՝ ապրիլի 20-ին Աբովյան-Երևան ճանապարհից երեկ բռնության ենթարկված լրագրող Տիրայր Մուրադյանը նստեցվել է ոստիկանական մեքենա։ Այդ պահին նա լրագրողական բեյջով է եղել։

Ոստիկանության հասարակայանության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը Իրավաբան.net-ի հետ զրույց ում նշեց, որ Տիրայր Մուրադյանը բերման չի ենթարկվել․ «Լրագրող Տիրայր Մուրադյանը նստեցվել է ոստիկանության մեքենան, իսկ մի քանի մետր այն կողմ իջեցվել է ոստիկանական մեքենայից և ոստիկանության ծառայողների հետ զրուցում է։ Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,-ասաց նա։

Մեր այն հարցին, թե ի՞նչ հիմքով են ոստիկանության աշխատակիցները լրագրողին մեքենա նստեցրել, Ահարոնյանը պատասխանեց․ «Հարգելի լրագրողներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, պարզապես քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ, մի քանի րոպեում մի ակնկալեք իրավական գնահատական, ցանկացած միջադեպ պետք է համակողմանի ուսումնասիրվի և քննության առարկա դառնա, իսկ հապճեպ արված արտահայտություններով դուք ընդամենը իրավիճակը գրգռում եք»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել