Ազատության պողոտայում ընդհարում տեղի ունեցավ ոստիկանների և քաղաքացիների միջև

Լարված իրավիճակ է Ազատության պողոտայում: Ցուցարարները փորձում են փակել փողոցը, իսկ ոստիկանները փորձում են մարդկանց հեռացնել ճանապարհից:

Այժմ նշված պողոտայի վրա խցանում է: Ոստիկանները պատ են կազմել փողոցի մեջտեղում և փորձում են բացել Ազատության պողոտան:

Ընդհարում է տեղի ունենում ոստիկանների և քաղաքացիների միջև:

Մեքենան, որով փորձում են բերման ենթարկել ցուցարարներին, ոստիկանական չէ:

Բերման ենթարկվեց 7 անձ, որից 2՝ կին:

Ազատության պողոտայի երթևեկությունը վերականգնվեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել