Ոստիկանության Շենգավիթի բաժնից շուրջ 30 ցուցարար է ազատ արձակվել

Փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը քիչ առաջ դուրս է եկել ոստիկանության Շենգավիթի բաժանմունքից, որտեղ մի շարք քաղաքացիներ էին պահվում։

Իրավաբան.netի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ այնտեղ ինքն անձամբ 30 քաղաքացի է տեսել։

«Պետք է նշեմ, ժամկետները չեն պահպանվել գործողությունները տևել են 3 ժամից ավելի։ Նրանք հիմնականում վարչական իրավախախտման կասկածանքով էին բաժին բերվել»,-նշեց նա։

Նվարդ Փիլիպոսյանի խոսքով, քաղաքացիների մի մասը հրաժարվել է նույնիսկ իրենց անունը հայտնել, և շուրջ 20 անձի՝ առանց ինքնությունը պարզելու, 4-5 ժամ այնտեղ պահելուց հետո բաց են թողել։ Նա նշեց նաև, որ բաժանմունքում նաև անչափահասներ են եղել։

Իրավաբան.net
loading...

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել