Արմավիրում ՔՀԿ 11 ներկայացուցիչներ իրազեկվել են դրամաշնորհային ծրագրին դիմելու հնարավորության մասին

Այսօր՝ ապրիլի 18-ին, Եվրամիության կողմից ֆինանասավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզում քաղաքացիական հասարակության 11 ներկայացուցիչներ իրազեկվել են ՔՀԿ-ների կոալիցիաների (ցանցերի) համար հանրային քաղաքականությունների բարելավման, ջատագովության և մշտադիտարկման ենթադրամաշնորհների համար դիմելու հնարավորության մասին։

Ծրագրի ներկայացուցիչ Հայկուհի Ալավերդյանը և ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը քաղհասարկության ներկայացուցիչներին տեղեկացրին, որ ենթադրամաշնորհների դիմելու համար ՔՀԿ ներկայացուցիչները պետք է կոալիցիաներ (ցանցեր) կազմեն, որոնք պետք է բաղկացած լինեն առնվազն 4 կազմակերպությունից։ Ներկայացված ծրագրերը պետք է լինեն թիրախային 9 ոլորտների՝ ՀՀ արդարադատության, մարդու իրավունքների, հանրային ֆինանսների կառավարման, բիզնեսի, կրթության, սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման, գյուղատնտեսության, տնտեսության, էներգետիկայի շրջանակում։

Հավելենք, որ ենթադրամաշնորհին դիմելու համար վերջնաժամկետը ապրիլի 30-ն է։ 

Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը՝ ղեկավար կազմակերպությունը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ հանդիսացող իր գործընկերների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրըլ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը նպատակ ունի՝ ամրապնդելու քաղաքացիական հասարակության ձայնը և երկխոսությունը կառավարության հետ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել