Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հյուընկալեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն ապրիլի 12-ին հյուրընկալեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նածագահ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին:

Դասընթացին քննարկվեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության, այդ թվում այդ նպատակով ձևավորվելիք մրցութային խորհրդի գործունեությանը վերաբերող հարցեր:

Ինչպես հայտնի է ապրիլի 10-ին ուժի մեջ է մտնում Կոռուպցիայի կանխարգելման մասին օրենքի որոշ դրույթներ, ըստ որի ՀՀ Ազգային Ժողովի նախագահը դիմելու է նաև ՀՀ փաստաբանների պալատին նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար կազմավորվելիք մրցութային խորհրդի կազմում ներկայացուցիչ ներկայացնելու առաջարկով:

Ներկայումս Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպումներ են ունենում բոլոր այն կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց կողմից մրցութային խորհրդի կազմում ներկայացուցիչ է լինելու:

Հիշեցնենք, որ դպրոցի կողմից հայտարարություն էր տարածվել այն մասին, որ մշտադիտարկում է իրականացնելու  Ազգային Ժողովի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության, այդ թվում այդ նպատակով ձևավորվելիք մրցութային խորհրդի գործունեության նկատմամբ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել