Գյումրիում ՔՀԿ ներկայացուցիչների համար ներկայացվել է դրամաշնորների համար դիմելու պայմանները

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, ապրիլի 17-ին, Գյումրիում ՔՀԿ 29 ներկայացուցիներին քաղհասարակության կոալիցիաների (ցանցերի) համար հանրային քաղաքականությունների բարելավման և մշտադիտարկման համար նախատեսված  ենթադրամաշնորհներին դիմելու համար պայմաններն են ներկայացրել ծրագրի մենթորների խմբի համակարգող և արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը և ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը։ 

Դրամաշնորհները տրամադրվելու են ծրագրի թիրախ ընտրված 9 ոլորտների՝

  1. արդարադատության,
  2. մարդու իրավունքների,
  3. հանրային ֆինանսների կառավարման,
  4. բիզնեսի,
  5. կրթության,
  6. սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման,
  7. գյուղատնտեսության,
  8. տնտեսության,
  9. էներգետիկայի

ոլորտներում գործունեություն ծավալելու համար ստեղծել ՔՀԿ-ների կոալիցիաներ (ցանցեր) կամ էլ օժանդակել արդեն իսկ գործող ՔՀԿ-ների կոալիցիաներին և ապահովել դրանց ազդեցության մեծացումը նշված ոլորտների հանրային քաղաքականությունների մշակման գործընթացներում հանրային մասնակցության ապահովման վրա։

Ծրագրի ներկայացուցիչների խոսքով կազմակերպությունները կարող են կոալիցիաներ կազմել սկսած 4 կառույցներից, որոնցից մեկը պետք է նախապես մասնակցած լինի ծրագրի շրջանակներում կազմակերպված և Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացված ՔՀԿ-ների կարողությունների զարգացման 5-օրյա դասընթացին:

Հավելենք, որ այս դրամաշնորհների մասին ՔՀԿ-ներին իրազեկելու նպատակով ծրագրի կողմից այցեր են կազմակերպվում Հայաստանի տարբեր քաղաքներ: 

Նշենք, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը՝ ղեկավար կազմակերպությունը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ հանդիսացող իր գործընկերների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրըլ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը նպատակ ունի՝ ամրապնդելու քաղաքացիական հասարակության ձայնը և երկխոսությունը կառավարության հետ: Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել