Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հորդորեց փակել նաև Պռոշյան փողոցը. իրավիճակը լարված է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հորդորեց փակել նաև Պռոշյան փողոցը և ցուցարարներն անմիջապես փակեցին այն: Նիկոլ Փաշինյանը նրանց հորդորեց հանել դիմակները՝ նշելով, որ իրենք վախենալու որևէ բան չունեն:

Այս պահին ցուցարարներին հաջողվել է փակել Բաղրամյան պողոտան՝ սկզբնամասը և Դեմիրճյան–Պռոշյան խաչմերուկի հատվածը։

Լարված իրավիճակ է նաև Ֆրանսիայի հրապարակում: Ոստիկանները մի քանի շարքով շարժվում են առաջ՝ ժողովրդին ստիպելով հետ գնալ:

Ցույցերն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում նշանակվելու դեմ են:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել