Նորություններ

Գենտի իրավաբանական ֆակուլտետ

Իրավաբան.net-ը շարունակում է «Արտերկրի իրավունքի դպրոցները» հատուկ նախագիծը: Շարքի երկրորդ հոդվածը նվիրված է Գենտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետին:

 

Գենտի համալսարանը (նիդերլ. Universiteit Gent, հակիրճ՝ – UGent) համարվում է ֆլամանդական երեք խոշոր համալսարաններից մեկը: Այն հիմնադրվել է 1817 թվականին Վիլհելմ I կողմից:

 

Գենտի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը գտնվում է պատմական Գենտ քաղաքում: Այն ունի 50 պրոֆեսորներ, ինչպես նաև ավելի քան 80 օգնականներ:

 

Իրավագիտության ֆակուլտետն առաջարկում է ուսուցում իրավունքի ոլորտում, ինչպես նաև կրիմինոլոգիայի և նոտարական գործունեության ոլորտում պրակտիկա, ասպիրանտուրա՝ եվրոպական իրավունքի, իրավունքի տնտեսական վերլուծության, գործարարական իրավունքի, էկոլոգիական իրավունքի, ինչպես նաև ծովային գիտության և կրիմինոլոգիայի ոլորտում:

 

Իրավագիտության մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ տեղեկություն

 

Ծրագրեր

 

• ԷՌԱՍՄՈՒՍ ծրագիր իրավունքի և տնտեսագիտության ոլորտում

 

Ծրագրի նկարագիրը

• Իրավագիտության և տնտեսագիտության եվրոպական մագիստրոսի ծրագրի տևողությունը մեկ տարի է. 3 կիսամյակ, որը անցնում է 10 եվրոպական երկրներում

 

 

• Ծրագրի շրջանավարտները իրենց աստիճանը կստանան յուրաքանչյուր համալսարանից, որտեղ անց են կացվել դասերը: Բոլոր աստիճանները կրում են Erasmus Mundus-ի անվանումը և պաշտոնապես ճանաչվում են բոլոր ներգրավված երկրներում: 

Հայ ուսանողները նույնպես հնարավորություն ունեն ուսանելու այս ծրագրի շրջանակներում:

 

 

• Առաջին եռամսյակը կարելի է անց կացնել Համբուրգում` Գերմանիա, Ռոտերդամ`Նիդերլանդներ, Բոլոնիա` Իտալիա, երկրորդ եռամսյակը` Համբուրգում, Գենտում` Բելգիա, կամ Բոլոնիայում, իսկ երրորդ եռամսյակը կամ Ֆրանսիայում, Իսրայելում, Համբուրգում, Մումբայում, Լեհաստանում, Ռոտերդամում կամ Ավստրիայում:

 

Դասավանդման լեզուն

 

 • անգլերեն

 

Ծրագրի վեբկայքը

 

 • http://www.emle.org

 

 

 

Խոսելով Գենտի համալսարանի վերաբերյալ՝ անհնար է չհիշել Դանիել Վարուժանին, ով այնտեղ է ստացել բարձրագույն կրթություն: Ուսանողական տարիները էական դեր են խաղացել նրա կյանքում: 

 

Նա սովորել է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրել է գրականություն և սոցիալական ուսմունքներ:
Հետաքրքիրն այն է, որ Վարուժանի դիմաքանդակը զետեղվել է Գենտի համալսարանի գլխավոր գրադարանի դահլիճիում:

 

Դիմաքանդակի վրա նշվել են բանաստեղծի հետևյալ խոսքերը`

 

 

ի՜նչ փույթ կեանքը մեռնող,
երբոր երազը կ՛ապրի,
երբոր երազն անմահ է….

 

Կարդացեք շարքի նաև առաջին հոդվածը՝ նվիրված Օքսֆորդի իրավաբանական ֆակուլտետին:

 

Զարուհի Հարությունյան

Նվարդ Լոռյան

 

Լուսանկարները՝ Արմինե Մովսիսյանի

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել