էթիկայի հանձնաժողովը չի՞ տեսել Մոնումենտի տարածքում կառուցված տները․ Էդմոն Մարուքյան

«Մենք ուշի ուշով լսում էինք ձեր ելույթները և իրապես կրկին հայտնվեցինք «Հայլուրի» Հայաստանում»,-այսպես իր ելույթը Ազգային ժողովում սկսեց «Ելք»   խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նա իր խոսքն ուղղեց պատգամավոր Սամվել Ֆարմանյանին․ «Ասում եք՝ ամեն ինչ լավ է, որ վատ բան չկա, այ՝ դուք՝ հոռետեսներդ, ոչ մի բան չեք գնահատում, այ ՀՀԿ-ն պարգև է․․․ Ո՞նց կարող եք նման բան ասել, պարո՛ն Ֆարմանյան, եթե ամեն ինչ այդքան լավ է, բա ինչի՞ է ամեն ինչ այսքան վատ։ Աշոտյանն ասում է՝ եկեք սիրենք միմյանց, պարո՛ն Աշոտյան, ձեզ ո՞նց սիրենք, ձեզ կարելի՞ է սիրել, դուք սիրելու բա՞ն եք, որ ձեզ սիրենք։ Դուք ձեր արածը նայեք, ձեր ղեկավարած նախարարությունը նայեք, ձեր ղեկավարած երկիրը նայեք, ձեր տնտեսությունը նայեք»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, թե այդ ինչպե՞ս է տուրիզմ զարգացվում, որ դեպի եվրոպական երկրներ ցերեկային թռիչքներ չեն իրականացվում։ Նրա խոսքով, իրենք այն մարդկանցից չեն, որ առաջնորդվում են՝ որքան վատ, այնքան՝ լավ ձևաչափով․ «Կոռուպցիայի հանձնաժողով էր ստեղծվում, օրենքը բերեցիք, ասացինք դե հա՝ իդեալական չի, բայց աջակցենք, և կոռուպցիայի հանձնաժովի օրենքին կողմ քվեարկեցինք։ Հիմա տեսնենք ովքե՞ր են լինելու այդ հանձնաժողովի անդամները»,-ասաց պատգամավորը։

Նա նաև անդրադարձավ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, հռետորական հարց հնչեցնելով՝ թե էթիկայի հանձնաժողովը չի՞ տեսել Մոնումենտի տարածքում կառուցված առանձնատները։ «Պաշտոնյաների կանայք հայտարարագրում են՝ կես միլիոն դոլար են նվեր ստացել, այդ որտեղի՞ց են ստացել»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել