Պատգամավոր Լուիզա Սարգսյանը հայտնել է իր դիրքորոշումը՝ վարչապետի թեկնածուի քվերակության մասին

Ազգային ժողովի նիստերի դահլիճ տանող դռների մոտ մետաղորսիչ սարքեր են տեղադրված։ Պատգամավոր Լուիզա Սարգսյանը նշում է, որ նկատել  է դրանք։

«Ոստիկաններն իրենց աշխատանքն են կատարում, ես կողմնակից եմ նրան, ինչ-որ Սահմանադրության կողմն է և օրինական է, այսինքն՝ ազատ ցույցերի, խաղաղ ցույցերի, որոնք որ չեն խաթարվում օրենքի կողմից։ Նրանց ոչ ոք բռնանալ իրավունք չունից»,-այս մասին Իրավաբան․net-ի լրագրողի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը։

Նա նաև հայտնեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը ազատ կքվերակի վարչապետի թեկնածուի քվերակությանը, իսկ ինքը՝ Լուիզա Սարգսյանը դեմ կքվեարկի։

Ուղիղ միացում` Ազգային ժողովի նիստերի դահլիճից. վարչապետի ընտրությունը շուտով կմեկնարկի

Gepostet von Iravaban.net am Dienstag, 17. April 2018

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել