Տեղեկություններ կան, որ պատգամավորներն այս գիշեր անց են կացնելու Ազգային ժողովում. Փաշինյան

Տեղեկություններ կան, որ պատգամավորներն այս գիշեր անց են կացնելու Ազգային ժողովում։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Մեր պատգամավորները կգնան, տեսնեն, նրանք այնտե՞ղ են, թե ՝ այնտեղ չեն և տեղեկությունը կհաղորդենք»,-ասաց Նիկոլ Փաշինանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել շրջափակել Ազգային ժողովի շենքը, թույլ չտալ, որպեսզի պատգամավորները հասնեն շենք, նիստը տեղի չունենա և քվեարկության չկայանալու արդյունքում կասեցվի Սերժ Սարգսյանի ՀՀ վարչապետի թեկանծությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել