Հայցի ապահովման ի՞նչ միջոցներ են նախատեսված օրենքով

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի

1.Հայցի ապահովման միջոցներն են`

1)պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը.

2)պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.

3)այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.

4)պատասխանողին կամ այլ անձանց վեճի առարկային վերաբերող որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելը.

5)գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց ներկայացնելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը.

6) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը.

7) օրենքով նախատեսված հայցի ապահովման այլ միջոցներ:

  1. Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց:
  2. Հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին:
  3. Կիրառվող հայցի ապահովման միջոցը չպետք է հանգեցնի իրավաբանական անձի գործունեության իրականացման փաստացի անհնարինության կամ նրա գործունեության համար ստեղծի էական խոչընդոտներ կամ հանգեցնի իրավաբանական անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման: «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գնումների հետ կապված վեճերով չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի գնման գործընթացի կամ գնման պայմանագրի կատարման կասեցմանը։

 Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:

Արբիտրաժային համաձայնության կողմի դիմումի հիման վրա դատարանն արբիտրաժից առաջ կամ դրա ընթացքում ցանկացած պահի հայցի ապահովման միջոցները կիրառում է սույն գլխով սահմանված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկությունները:

Եթե հայցի ապահովման միջոցը կիրառվել է արբիտրաժի կազմավորումից կամ միանձնյա արբիտրի նշանակումից առաջ, ապա հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացնող անձը պարտավոր է հայցի ապահովման միջոցը կիրառելու օրվանից երկամսյա ժամկետում դատարան ներկայացնել բավարար ապացույցներ այն մասին, որ կազմավորվել է արբիտրաժը, կամ նշանակվել է միանձնյա արբիտրը: Հակառակ դեպքում դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցը շահագրգիռ անձի դիմումով վերացվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել