Նիկոլ Փաշինյանը ահազանգ է ստացել. քարշակ է մոտեցվելու կամրջին՝ ճանապարհը բացելու համար

Այս պահին ցուցարարները գտնվում են Հաղթանակի կամրջի սկզբնամասում:

Լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօրվա գործողությունների արդյունքները ամփոփելուց հետո  միայն կխոսեն վաղվա անելիքների մասին:

Րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանը ահազանգ էր ստացել, որ քարշակ է մոտեցվելու կամրջին, որպեսզի այդտեղից հեռացնի կամուրջը փակած ավտոմեքենաները:

Այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարը սպասում է քարշակին: Համակիրների մի խումբ կիջնի Հրազդանի կիրճը, որպեսզի քարշակի անիվների օդը բաց թողնեն:

Նշենք, որ այսօր առավոտյան ժամը 8:15-ից քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվում Երևանում: Երեկ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական անհնազանդության ակցիաներ կատարելու կոչ էր արել: Այս բողոքի ակցիաներն իրականացվում են՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում նշանակվելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել