Ցուցադրվել է Սիրիայի ուղղությամբ «Տոմահավկ» հրթիռի արձակման պահը. The Daily Mail

Համացանցում հրապարակվել է  Միջերկրական ծովում գտնվող Virginia USS John Warner ամերիկյան սուզանավից Սիրիայի ուղղությամբ արձակված «Տոմահավկ» տեսակի հրթիռի տեսանյութը: Այս մասին տեղեկանում ենք The Daily Mail-ից:

Տեսանյութն՝ այստեղ:

Աղբյուրը նշում է, որ տեսանյութն արվել է լույս ապրիլի 14-ին՝ Սիրիայի համատեղ հրթիռակոծման ժամանակ:

Հայտնի է, որ հարձակումից հետո ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ Սիրիայում քիմիական զենքի նոր կիրառման դեպքում «ԱՄՆ-ն կրկին կհարվածի»:

Նշենք, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել