Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բնակելի տարածքների նվիրատվության համար

Պետական գույքի կառավարման վարչությունից տեղեկանում ենք, որ  Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց կողմից զբաղեցրած տարածքի նվիրատվության համար տվյալ բնակելի տարածքը տնօրինող պետական կառավարման մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում.

2) անձնագրի պատճենը` հաշվառման էջով, կամ նույնականացման քարտի պատճենը.

3) մեկից ավելի ընտանիքի անդամների դեպքում` ընտանիքի չափահաս անդամների անձնագրերի պատճենները` հաշվառման էջով  կամ նույնականացման քարտերի պատճենները.

4) ընտանիքի անչափահաս անդամների ծննդյան վկայականների կամ անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճենները.

5) տեղեկանք բնակության վայրից` վերջին 5 տարվա ընթացքում տվյալ բնակելի տարածքում բնակվելու վերաբերյալ, ինչպես նաև նվիրվող բնակելի տարածքի հատակագիծը՝ կազմված և հաստատված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

6) ընտանիքի չափահաս անդամների կողմից տրված լիազորագիր (համաձայնագիր)` իրենց անունից համապատասխան պետական կառավարչական մարմնում հանդես գալու համար.

7) համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրված տեղեկանք վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում որևէ անշարժ գույքի (բացառությամբ չկառուցապատված հողամասերի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ օտարման բացակայության վերաբերյալ.

8) նվիրվող տարածքի վարձակալված լինելու դեպքում` նաև տեղեկանք վարձավճարի մասով պարտք չունենալու վերաբերյա.

9) նույնականացման քարտ ներկայացրած անձանց համար՝ տեղեկանք համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրված` համապատասխան տարածքում վերջին 5 տարվա ընթացքում հաշվառված լինելու վերաբերյալ.

10) սեփականության իրավունքով պատկանող հողամաս ունենալու դեպքում` տեղեկանք համայնքի ղեկավարից՝ հողամասի չկառուցապատված լինելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել