Էգեյան ծովում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Էգեյան ծովում Հունաստանին պատկանող ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այս մասին տեղեկանում ենք  en.protothema.gr -ից:

Ինքնաթիռի հետ կապը կորել է հունական Սկիրոս կղզու հյուսիս-արևելյան հատվածի վրայով թռիչք կատարելու ժամանակ:

Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է ծովը: Նշվում է, որ այժմ լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվում օդաչուին գտնելու ուղղությամբ:

 Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել