Ադրբեջանի նախագահական ընտրություններում, նախնական տվյալներով, Ալիևը ստացել է ձայների 86.09 տոկոսը

Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը նախագահական ընտրությունների ժամանակ, նախնական տվյաներով, հավաքել է ձայների  86.09 տոկոսը: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից:

Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 8 թեկնածու: Ընտրություններում մասնակցության հայտը, ԿԸՀ-ի տվյալներով, կազմել է 74.51 տոկոս:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունում ավելի վաղ սահմանված փոփոխությունների համաձայն՝ վերացվել է նախագահական ժամկետների սահմանափակումը և մեկ ժամկետի տևողությունը հասցվել է 7 տարվա, այսինքն, հաջորդ նախագահական ընտրություններն Ադրբեջանում կանցկացվեն 2025 թվականին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել