Սնանկության գործը չի կարող ավարտվել մինչև առանձին քաղաքացիական գործերի քննության ավարտը

Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նոր նախագիծ է հրապարակվել՝ «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Սնանկության գործերի վարումն իրականացվում է սնանկության դատարանում: Սնանկության գործը վարվում է դատավորի կողմից միանձնյա:

Սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ՝ պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության  վրա ազդող վեճերով, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում կառավարչի կողմից հարուցվող հայցերով քաղաքացիական գործերը քննվում են սնանկության գործը վարող դատավորի կողմից նույն սնանկության գործի շրջանակում՝ որպես առանձին քաղաքացիական գործեր (այսուհետ՝ առանձին քաղաքացիական գործեր), բացառությամբ այն դեպքերի, երբ գործը սույն օրենքի համաձայն ենթակա է կարճման:

Նախատեսված գործերը ենթակայության կանոնների խախտմամբ ընդհանուր իրավասության դատարանի կողմից վարույթ ընդունվելու, ինչպես նաև սահմանված կանոնների պահպանմամբ վարույթ ընդունվելու, սակայն հետագայում ոչ ենթակա դառնալու դեպքերում ընդհանուր իրավասության դատարանը դրանք հանձնում է դատարանի քննությանը:

Սնանկության գործը չի կարող ավարտվել մինչև առանձին քաղաքացիական գործերի քննության ավարտը:

Վերաբաշխման արդյունքում սնանկության գործն այլ դատավորի հանձնվելու դեպքում սնանկության գործի վարումը շարունակվում է ընդհատման պահից:

Առանձին քաղաքացիական գործով կայացված դատական ակտի բեկանման դեպքում գործը քննվում է սնանկության գործը վարող դատավորի կողմից, եթե առկա չէ ինքնաբացարկի հիմք:

Սնանկության գործը վարող դատավորի ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում առանձին քաղաքացիական գործը քննվում է դատարանի այլ դատավորի կողմից:

Կամավոր սնանկության դիմումը կարող է հետ վերցվել դիմումը ներկայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում: Հարկադրված սնանկության դիմումը կարող է հետ վերցվել դիմումը ներկայացվելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում դիմումի քննությունը դատական նիստում իրականացվելու դեպքում այն կարող է հետ վերցվել մինչև դատաքննության ավարտը:

Դիմումում ժամանակավոր կառավարչի թեկնածության առաջարկ ներկայացնելու դեպքում` ժամանակավոր կառավարչի թեկնածուի համաձայնությունը՝ որպես ժամանակավոր կառավարիչ նշանակվելու մասին, եթե նա նշանակվելու է ոչ իր սպասարկման տարածքում:

Մինչև հարկադրված սնանկության դիմում ներկայացնելը դիմումը և կից փաստաթղթերը չեն ուղարկվում պարտապանին:

Հարկադրված սնանկության դիմում ներկայացնելիս պարտատերը կարող է միջնորդել դատարանին` պարտապանին սնանկ ճանաչելուց հետո դիմումը դիտարկել նաև որպես պահանջ: Նման միջնորդություն ներկայացվելու դեպքում դիմումը և դիմումին կից փաստաթղթերը ներկայացվում են 3 օրինակից:

Դատարանը հարկադրված սնանկության դիմումով հարուցված գործի դեպքում` պարտատիրոջ, իսկ  կամավոր սնանկության դիմումով հարուցված գործի դեպքում` պարտապանի ներկայացրած ժամանակավոր կառավարչի թեկնածուին դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ նշանակում է որպես ժամանակավոր կառավարիչ՝ ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը:

Եթե թեկնածուն ներկայացված չէ կամ չի համապատասխանում սահմանված պահանջին, ապա դատարանը նշանակում է արդարադատության նախարարության կողմից ներկայացված թեկնածուին: Ընդ որում, դատարանը ժամանակավոր կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիրը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Դիմումը վարույթ ընդունելու և դատական նիստ հրավիրելու մասին դատավորը կայացնում է որոշում: Դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կառավարիչ է նշանակում պարտապանի ներկայացրած թեկնածուին` ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը:

Սնանկության գործի վարույթը կարճվելու դեպքում դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա՝ բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

Դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի վարձատրության փոխհատուցումը կատարվում է պարտապանի հաշվին, եթե՝

 1) սնանկության գործի վարույթը կարճվել է պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով.

2) սնանկության մասին դիմում ներկայացվելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարել  է անվճարունակ լինելուց կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերացել են և հարկադրված սնանկության դիմումը հետ վերցվելու հիմքով սնանկության գործի վարույթը կարճվել է.

3) դա նախատեսված է դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությամբ:

Սնանկության գործի վարույթը կարճվելու դեպքում ժամանակավոր կառավարչի դիմումի հիման վրա ժամանակավոր կառավարչի վարձատրության մասով կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման:

Դատարանի` սնանկության գործով կայացված դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից:

Դատարանի՝ սնանկության գործով առանձին ակտի ձևով կայացված որոշումները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում:

Դատարանի՝ սնանկության գործով կայացված դատական ակտերն ուղարկվում են համապատասխանաբար ժամանակավոր կառավարչին կամ կառավարչին:

Շարունակելի…

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել