300-500 հազար դրամ պետք է վճարեք՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քննարկվում է այս Ազգային ժողովի քառօրյաի ընթացքում:

Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար պետք է վճարել՝

ա. Կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սանունայի և շոգեբաղնիքի համար օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում տաս հազարից մինչև քսան հազար ՀՀ դրամ, իսկ Երեւան քաղաքում՝ երեսուն հազարից մինչև հիսուն հազար ՀՀ դրամ.

բ. Հեստապարային ակումբի համար, օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում հարյուր հազարից մինչև երեք հարյուր հազար ՀՀ դրամ, իսկ Երևան քաղաքում՝ երեք հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար ՀՀ դրամ։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել