Հայկական ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին ՀՀ և ԱՀ սահմանի բոլոր հատվածներում իրավիճակը հանգիստ է, հայկական ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:

«Հակառակորդի որևէ ոտնձգություն և սադրանք անպատասխան չի մնացել և չի մնա: Բարի ծառայություն մեր զորքին»,-նշում է Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Արցախի ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել