Ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունեն աղբահանության վճար վճարողները

Համաձայն «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի՝

Աղբահանության վճար վճարողների հիմնական իրավունքներն են`

1) ինքնուրույն հաշվարկել իրենց կողմից կատարվող վճարի չափը և ստուգել դրա համապատասխանությունը կատարված հաշվարկների հետ.

2) ծանոթանալ իրենց կողմից կատարվող վճարի չափին և հաշվարկներին, ինչպես նաև տեղեկություններ ստանալ իրենց կատարած վճարումների մասին.

3)օրենքով սահմանված կարգով բողոքարկել աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման իրեն վերաբերող գործողությունները.

4)համայնքից, օպերատորից կամ կազմակերպությունից պահանջել աղբահանությունը կազմակերպողի պարտավորությունների ոչ պատշաճ կատարելու հետևանքով սեփական միջոցների հաշվին կատարած աղբահանության ծախսերի հատուցում:

 Աղբահանության վճար վճարողները պարտավոր են`

1)սույն օրենքով սահմանված ժամկետում և սահմանված դրույքաչափով վճարել աղբահանության վճարը.

2) խոշոր եզրաչափի աղբի գոյացման դեպքում պատվիրել նշված աղբի` համապատասխան կոնտեյներով փոխադրումը.

3) աղբը պահել և թափել դրա համար սահմանված կամ նախատեսված վայրերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել