ԱՄՆ-ում զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա

Դանակով զինված տղամարդը Ինդիանապոլիսի կենտրոնում հարձակվել է անցորդների վրա: 3 անձ հիվանդանոց է տեղափոխվել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Այս մասին տեղեկանում ենք  ABC15-ից:

Զինված տղամարդը նույնպես հիվանդանոցում է:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: Վկաների խոսքով՝ զինված անձը հեծանիվով է հասել քաղաքի կենտրոն, բարձրախոսով ձայներ է արձակել, ինչը խանգարել է մարդկանց: Երբ անցորդները նրան խնդրել են դադարեցնել, նա կանգ է առել և հանել դանակը:

Հիվանդանոց տեղափոխված անձանցից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել