Ինչպե՞ս է կատարվում ՔԿԱԳ գրանցումը և տեղեկանքի տրամադրումը

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: Տեղեկանքը ստորագրվում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի կողմից և կնքվում գործակալության եռալեզու կնիքով: Այս մասին տեղեկանում ենք արդարադատության նախարարության կայքէջից:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից  տեղեկանքը տրամադրվում է

– հայերեն, (ձև N 1)

– հայերեն-անգլերեն  (ձև N 2) կամ

– հայերեն-ռուսերեն (ձև N 2)

Մեկ դիմումի շրջանակներում տրամադրվում է մեկ տեղեկանք:  Տրամադրվող տեղեկանքի տարբերակը ընտրվում է դիմումատուի կողմից: Նույն համարի ներքո տրամադրվում է մեկ տեղեկանք: Տեղեկանքի կրկնօրինակ չի տրամադրվում: Տեղեկանքի կորստյան դեպքում անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել նոր դիմում:

Տեղեկանքը տրամադրվում է դիմում ներկայացնելուց հետո 7-րդ աշխատանքային օրը:

ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող ՀՀ քաղաքացիներին վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է 10-րդ աշխատանքային օրը:

Տեղեկանքի տրամադրման համար գանձվում են հետևյալ պետական տուրքերը և արտաբյուջետային վճարումները.

ա. 7 աշխատանքային օրը հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում՝ 1 000 ՀՀ դրամ

բ. ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ մշտական բնակության վայր չունեցող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում՝ 16 000 դրամ

Հայերեն-անգլերեն կամ հայերեն-ռուսերեն լեզուներով տեղեկանք տրամադրելու դեպքում, բացի վերը նշված «ա» և «բ» կետերում նշված վճարներից, գանձվում է ևս 5000 ՀՀ դրամ

Տեղեկանքի տրամադրման համար նախատեսված ընդհանուր 7 (կամ 10) աշխատանքային օրվա ժամկետը կարող է կրճատվել դիմումատուի ցանկությամբ համապատասխան վճարումներ կատարելու դեպքում ըստ օրերի՝

– երկու աշխատանքային  օրվա ընթացքում՝ 12 000 ՀՀ դրամ

-երրորդ աշխատանքային օրը՝  8 000 ՀՀ դրամ

– հինգերորդ  աշխատանքային օրը՝ 5 000 ՀՀ դրամ

Տեղեկանքը տրամադրելու ժամկետի կրճատման համար նախատեսված վճարումները չեն ներառում «ա» և «բ» կետերում նշված և հայերեն-անգլերեն (կամ հայերեն-ռուսերեն) տարբերակով տեղեկանքի տրամադրման համար նախատեսված վճարումները:

Դիմումները ընդունվում են ՀՀ արդարադատության նախարարության ընդունարանում յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:30-ից 12:00-ը և 15:00-ից 16:30-ը: Հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել