«Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք». նոր հարթակ նրանց համար, ովքեր պետական գերատեսչություններից տեղեկություն են ուզում ստանալ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում արդարադատության նախարարությունը ներկայացրել է նոր նախագիծ:

«Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման մեջ կկատարվի հետևյալ փոփոխությունը.

Տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքէջում պետք է առկա լինի «Ուղարկել հարցում/դիմում» կամ այլ համապատասխան բաժին, որտեղ, ելնելով գործունեության առանձնահատկություններից, պետք է տեղադրվեն տեղեկատվություն տնօրինողին ներկայացվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեղեկություն ստանալու մասին հարցումների օրինակելի ձևերը և դրանք լրացնելու վերաբերյալ ցուցումները: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքէջում պետք է առկա լինի Հայաստանի  Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ստեղծված և վարվող «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ»-ի  հղումը: Հարթակի «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» բաժնում պետք է տեղադրվեն տեղեկատվություն տնօրինողին ներկայացվող՝  օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային եղանակով տեղեկություն ստանալու մասին հարցումների, դիմումների կամ բողոքների օրինակելի ձևերը և դրանք լրացնելու վերաբերյալ ցուցումները: Դիմումի, հարցման կամ բողոքի օրինակելի ձևը ներառում է՝

1) դիմողի անունը և ազգանունը (իրավաբանական անձի դեպքում` դրա անվանումը, գտնվելու վայրը) (պարտադիր).

2) բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը (հասցեն)՝ (պարտադիր).

3) քաղաքացիությունը. (պարտադիր)

4) հեռախոսահամարը.

5) էլեկտրոնային փոստի հասցեն.

6) հարցման բուն էությունը. (պարտադիր)

7) ծանուցում ստանալու եղանակի մասին նշում:»:

Իսկ թղթային տարբերակով, հարցումն ուղարկած անձի էլեկտրոնային փոստային հասցեից, նյութական կրիչին գրանցված վիճակում կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքէջերում առկա հարթակից կամ տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքի «Ուղարկել հարցում/դիմում» կամ  այլ համապատասխան բաժնից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող անհրաժեշտ տեղեկատվությունը լրացնելուց հետո` ստորագրությամբ, էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ նույնականացման քարտի միջոցով տվյալ մարմին ուղարկված դիմումները, հարցումները կամ բողոքները ստացման օրը, տվյալ մարմնի ներքին գործավարության կարգին համապատասխան, մուտքագրվում են տվյալ տեղեկատվությունը տնօրինողի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ և շրջանառվում այդ կարգի համաձայն: Դիմողն առցանց եղանակով կարող է հետևել իր հարցման ընթացքին: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի բացակայության դեպքում հարցումները գրանցվում են տեղեկատվություն տնօրինողի հարցումների գրանցամատյանում: Գրանցամատյանի վարման կարգը սահմանում է տեղեկատվություն տնօրինողի ղեկավարը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել