Այս տարի հայկական բանակում մահվան ելքով 9 դեպք է արձանագրվել

2018թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված արձանագրվել է մահվան ելքով 9 դեպք՝ 2017թ. նույն ժամանակահատվածին գրանցված՝ 17 դեպքի դիմաց:

Այդ թվում՝
1. Ադրբեջանի ուժերի կողմից սպանություններ շփման գծում՝ 3 (2017թ.՝ ութ)
2. Ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր՝ 1 (2017թ.՝2)
3. Հիվանդություններից՝ 2 (2017թ.՝ 2)
4. Ծառայության հետ կապված ավտովթարներից՝ 1 (2017թ.՝1)
5. Դժբախտ պատահարներից՝ 1 (2017թ.՝ 2)
6. Զենքի օգտագործման կանոնների խախտումներ՝ 1(2017թ.՝ 2)։
Նշված ժամանակահատվածում սպանության դեպք չի արձանագրվել։

Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից:

2018թ. 1-ին եռամսյակում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված արձանագրվել է 6 դեպք՝ 2017թ. նույն ժամանակահատվածին գրանցված 3 դեպքի դիմաց: Այդ թվում՝
1. Հիվանդություններից՝ 2 (2017թ.՝ 2)
2. Ծառայության հետ չկապված ավտովթարներից՝ 4 (2017թ.՝ արձանագրվել է 1 դժբախտ պատահարի դեպք):

Գոռ Աբրահամյանը նաև նշում է, որ տեղեկությունները հրապարավում են՝ նկատի ունենալով, որ ՀՔԱՎ գրասենյակի օրերս հրապարակած՝ 2018թ. առաջին եռամսյակում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահվան դեպքերի մասին տվյալները որոշ չափով չեն համապատասխանում պաշտոնական տվյալներին՝ անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել հետևյալը.

«Թե՛ բարոյապես և թե՛ հոգեպես դժվար և խորթ է բանակում մահացության ցավալի դեպքերին մոտենալ վիճակագրության դիրքերից: Սակայն հաշվի առնելով հանրային միանգամայն հասկանալի զգայուն և պահանջկոտ վերաբերմունքը՝ այլ տարբերակ ուղղակի չի մնում»,- նշում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել