Դեղերի գների պետական կարգավորման նպատակով նոր օրենք կընդունվի

«Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ են կկատարվեն:

Փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման  աշխատանքները կիրականացնի հանձնաժողովը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են առողջապահության նախարարության և պետական կառավարման այլ մարմինների աշխատակիցներ, սպառողների, պացիենտների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ), տնտեսագետներ, դեղագետներ:

Առողջապահության նախարարի տեղակալներից մեկը ի պաշտոնե այդ հանձնաժողովի նախագահն է:

Հանձնաժողովի քարտուղարը ի պաշտոնե առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետն է:

Հանձնաժողովը, «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա` իր իրավասության շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները`

     1) Հաշվարկում (սահմանում) է պետական գնումների ընթացակարգերով ձեռք բերվող փոխհատուցվող դեղերի համար մեծածախ ռեֆերենտային գները՝ Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշմամբ սահմանված փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման ընթացակարգի պահանջների համաձայն: Մեծածախ ռեֆերենտային գները Հայաստանի Հանրապետության  կառավարության կողմից հաստատվելուց հետո հանդիսանում են փոխհատուցվող դեղերի ձեռք բերման պայմանագրերի սկզբնական (առավելագույն) գները (լոտերի առավելագույն գները)՝ հաստատման ամսաթվից հետո 12 ամիս տևող ժամանակահատվածի ընթացքում:

    2) Կազմում է եզրակացություն՝ փոխհատուցվող դեղերի համար հաշվարկված (սահմանված) մեծածախ ռեֆերենտային գների, ինչպես նաև փոխհատուցվող դեղերի հենակետային գների սահմանման վերաբերյալ, որը Հայաստանի Հանրապետության  առողջապահության նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության  կառավարության հաստատմանը:

    4) Իրականացնում է փոխհատուցվող դեղերի ցանկում ներառված դեղերի մեծածախ գների մշտադիտարկումը, համադրումը, վերլուծությունը ռեֆերենտ երկրների դեղերի շուկաներում և ռեֆերենտային գնի Հայաստանի Հանրապետության  կառավարության կողմից նախկինում հաստատված արժեքի (չափի) նկատմամբ 5 տոկոսի չափով կայունացող (մեկ ամիս տևող ժամանակահատվածում) փոփոխություն արձանագրելու դեպքում կազմում է փոխհատուցվող դեղի մեծածախ ռեֆերենտային գնի փոփոխման վերաբերյալ նոր եզրակացություն, որը Հայաստանի Հանրապետության  առողջապահության նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության  կառավարության հաստատմանը:

    5) Քննարկում է ռեֆերենտ երկրներում Հայաստանի Հանրապետության  փոխհատուցվող դեղերի ցանկում ընդգրկված դեղերի մեծածախ գների Հայաստանի Հանրապետության  կառավարության կողմից նախկինում հաստատված ռեֆերենտային գնի նկատմամբ 5 տոկոսի չափով կայունացող (մեկ ամիս տևող ժամանակահատվածի ընթացքում) փոփոխություն արձանագրելու վերաբերյալ դեղերի մատակարարների կողմից ներկայացված հաղորդումները (փաստաթղթային հիմնավորումները) և դրանց հաստաստվելու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է փոխհատուցվող դեղի մեծածախ ռեֆերենտային գնի փոփոխման վերաբերյալ նոր եզրակացություն, որը Հայաստանի Հանրապետության  առողջապահության նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության  կառավարության հաստատմանը:

     6) Հաշվարկում (սահմանում) է առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների միջոցող պացիենտներին հատկացվող փոխհատուցվող դեղերի համար մանրածախ ռեֆերենտային գները՝ Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշմամբ սահմանված փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման ընթացակարգի պահանջների համաձայն: Մանրածախ ռեֆերենտային գները  Հայաստանի Հանրապետության  կառավարության կողմից հաստատվելուց հետո հանդիսանում են հաստատման ամսաթվից հետո 12 ամիս տևող ժամանակահատվածի ընթացքում դեղատների հետ կնքվելիք պայմանագրերով այդ դեղերի պետական փոխհատուցման սահմանային (առավելագույն) չափերը (ներառյալ` ԱԱՀ-ը):

      7) Կազմում է եզրակացություն՝ փոխհատուցվող դեղերի համար հաշվարկված (սահմանված) մանրածախ ռեֆերենտային գների վերաբերյալ, որը Հայաստանի Հանրապետության  առողջապահության նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության  կառավարության հաստատմանը:

   8) Իրականացնում է առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների միջոցով պացիենտներին հատկացվող փոխհատուցվող դեղերի ցանկում ներառված դեղերի մանրածախ գների մշտադիտարկումը, համադրումը, վերլուծությունը ռեֆերենտ երկրների դեղերի շուկաներում և ռեֆերենտային գնի Հայաստանի Հանրապետության  կառավարության կողմից նախկինում հաստատված արժեքի (չափի) նկատմամբ 5 տոկոսի չափով կայունացող (մեկ ամիս տևող ժամանակահատվածում) փոփոխություն արձանագրելու դեպքում կազմում է փոխհատուցվող դեղի մանրածախ ռեֆերենտային գնի փոփոխման վերաբերյալ նոր եզրակացություն, որը Հայաստանի Հանրապետության  առողջապահության նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության  կառավարության հաստատմանը:

    9) Քննարկում է ռեֆերենտ երկրներում Հայաստանի Հանրապետության  փոխհատուցվող դեղերի ցանկում ներառված դեղերի մանրածախ գների Հայաստանի Հանրապետության  կառավարության կողմից նախկինում հաստատված մանրածախ ռեֆերենտային գնի նկատմամբ 5 տոկոսի չափով կայունացող (մեկ ամիս տևող ժամանակահատվածի ընթացքում) փոփոխություն արձանագրելու վերաբերյալ դեղատների կողմից ներկայացված հաղորդումները (փաստաթղթային հիմնավորումները) և դրանց հաստաստվելու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է փոխհատուցվող դեղի մանրածախ ռեֆերենտային գնի փոփոխման վերաբերյալ նոր եզրակացություն, որը Հայաստանի Հանրապետության  առողջապահության նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության  կառավարության հաստատմանը:

Հանձնաժողովը կարող է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

Հանձնաժողովի նախագահը՝

1) Հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք:

2) Կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման համար:

3) Հանձնաժողովի անունից ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները:

4) Իրականացնում է Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ և սույն կարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Հանձնաժողովի քարտուղարը`

1) Նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը:

2) Նիստի օրվանից առնվազն 5 օր առաջ հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստի մասին:

3) Նախապատրաստում է Հանձնաժողովի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը հանձնաժողովի անդամներին՝ գումարվող նիստից 3 օր առաջ:

4) Արձանագրում է հանձնաժողովի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը:

5) Հետևում է հանձնաժողովի որոշումների կատարմանը և հանձնաժողովի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

6) Ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները:

7) Կազմում է միջոցառումների ծրագիր, նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ:

8) Մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս իրավասությանը վերաբերող նյութերն ու տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ:

9) Կազմում է հանձնաժողովի եզրակացությունները:

    10) Վերլուծում է հանձնաժողովի գործունեության բնագավառին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:

    11) Վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը:

   12) Հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:

Հանձնաժողովի անդամները`

    1) Մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին:

    2) Հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում, նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:

Հանձնաժողովի գործունեությունը դադարում է  կառավարության որոշմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել