ՌԴ քննչական կոմիտեն հրապարակել է Зимняя вишня առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի առաջին կադրերը

Ռուսաստանի քննչական կոմիտեն նոր տեսանյութ է հրապարակել Зимняя вишня առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից:

Կադրերում երևում են հրդեհի բռնկման առաջին վայրկյանները:

Երևում է, թե ինչպես են մարդիկ փորձում լքել մանկական խաղահրապարակի հատվածը, որը գտնվում էր հենց կրակի օջախի կողքին: Տեսախցիկները ֆիքսել են, որ սկզբում ինչ-որ բան է բոցավառվում, որից հետո շենքում անջատվում է էլեկտրականությունը և այցելուները ստիպված են լինում ելքը փնտրել մթության մեջ:

Չորսհարկանի առևտրի կետրոնում հրդեհը բռնկվել է մարտի 25-ին: Դրա հետևանքով, պաշտոնական տվյալներով, զոհվել է 64 մարդ, որից 41-ը երեխաներ են եղել:

Տեսանութը՝  այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել