Ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել՝ Մոսկվայի «Բուրգեր Քինգում» տարածված ծխի պատճառով

Մոսկվայի «Աֆիմոլլ» առևտրի կենտրոնում գտնվող «Բուրգեր Քինգ» ռեստորանում ծխի պատճառով ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել, այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարությանը:

« «Աֆիմոլլ» առևտրի կենտրոնի այցելուներն ու աշխատակիցները, ովքեր գտնվել են կենտրոնի 4-րդ հարկում գտվող «Բուրգեր Քինգ» ռեստորանում՝ տարհանվել են», – ասել է ТАСС-ի զրուցակիցը:

Հրշեջները ստուգել են տարածքում հրդեհի հնարավոր գաղտնի օջախների առկայությունը: Ստուգումների արդյունքում՝ հրդեհի օջախ չի հայտնաբերվել: Նշվում է, որ ծխի պատճառ է դարձել ռեստորանում ինչ-որ ուտեստի պատրաստման գործընթացը:

Լուսանկարը՝ ТАСС-ի

Более 6 тысяч человек эвакуировали из ТЦ в Москве из-за пожара
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել