Սոչիի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվում

Սոչիի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվում: Այս մասին տեղեկանում ենք Kommersant. ru-ից:

Այրվում է մոտ 500 քառակուսի մետր բնակտարածություն: Այս պահին շենքից տարհանում են բնակիչներին:

Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ:

Հինգհարկանի շենքը գտնվում է Պյատիգորսկայա փողոցի վրա, շենքից արդեն տարհանվել է 50 բնակիչ:

Բռնկված հրդեհին տրվել է բարդության բարձր աստիճան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել