Զինծառայողը պարտավոր է հայտնել իր հիվանդության մասին

Յուրաքանչյուր զինծառայող պետք է հոգ տանի իր առողջության պահպանման համար, չթաքցնի հիվանդությունները, խիստ պահպանի անձնական և հասարակական հիգիենայի կանոնները, զերծ մնա վնասակար սովորություններից (ծխելուց, ալկոհոլի և թմրադեղերի օգտագործումից): Հիվանդանալու դեպքում նա պարտավոր է այդ մասին անմիջապես զեկուցել իր անմիջական պետին և նրա թույլտվությամբ դիմել գնդի բուժկետ` բժշկական օգնություն ստանալու: Բուժօգնության կարիք ունեցողներին վաշտի հերթապահը գրանցում է հիվանդների գրանցման գրքում` նրանց գնդի բուժկետ ուղարկելու համար:

Բժշկի զինումից հետո, պայմանավորված հիվանդության բնույթով, հիվանդները կամ բուժման են ուղարկվում գնդի բուժկետ, կամ գնդից դուրս գտնվող բուժհիմնարկ (հոսպիտալ, հիվանդանոց) կամ նրանց նշանակվում է ամբուլատոր բուժում:

Զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ:

Իրավական հիմքեր՝

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 236-րդ, 337-րդ, 350-րդ, 352-րդ կետեր, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մաս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել