«Դեղերի մասին» օրենքը փոփոխության կենթարկվի. նոր նախագիծ է ներկայացվել առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

Ազգային ժողովի պատգամավորները առաջարկում են փոփոխություններ կատարել «Դեղերի մասին» օերնքում: Նրանք նախագիծ են ներկայացրել առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով:

Նախագծի հեղինակներն են հանձնաժողովի նախագահը՝ Հակոբ Հակոբյանը, ինչպես նաև Աղվան ՎարդանյանԱրսեն ՄիխայլովՄարինա ՄարգարյանՄարգարիտ ԵսայանՋեմմա Բաղդասարյան Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու իրավունք կունենան նաև բժշկական օգնության և սպասարկման գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունները:

Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ՝  Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու իրավունք ունեն՝

1) մատակարարները՝ դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի առկայության դեպքում.

2) առանց սույն օրենքով նախատեսված մեծածախ իրացման լիցենզիայի առկայության՝

ա. իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնց գործունեությունն առնչվում է դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք հետազոտելու, փորձարկումներ անցկացնելու, որակի, արդյունավետության, անվտանգության հսկողության հետ` այդ աշխատանքների համար պահանջվող ծավալների և տեսականու սահմաններում,

բ. օրենսդրությամբ սահմանված կարգով բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրերի շրջանակներում դեղեր ներմուծող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը,

գ. Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` արտադրական նպատակներով դեղանյութեր և դեղաբուսական հումք ներմուծելու դեպքում,

դ. օտարերկրյա արտադրողների ներկայացուցչությունները կամ ներկայացուցիչները՝ գրանցման և (կամ) փորձարկման նմուշներ (դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք, հետազոտվող դեղագործական արտադրանք) և (կամ) ցուցահանդեսային նմուշներ ներմուծելիս կամ արտահանելիս,

ե. պետական կառավարչական հիմնարկները:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել