Որո՞նք են կարգապահական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները

Զինծառայողների կողմից կատարված կարգապահական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`

 

1) մեղավորի անկեղծ զղջումը.

 

2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.

 

3) իրավախախտում կատարելը հոգեկան խիստ հուզմունքի ազդեցության տակ կամ էլ անձնական կամ ընտանեկան ծանր հանգամանքների զուգադիպությամբ.

 

4) իրավախախտում կատարելը այլ անձի հակաօրինական կամ հակաբարոյական գործողությունների հետևանքով կամ դրանք կանխելու նպատակով:

 

Մեղմացնող հանգամանք կարող է դիտվել նաև իրավախտման բնույթը, խախտումը կատարող անձին բնութագրող հատկանիշները նկատի ունենալով` հրամանատարը տույժ նշանակելիս կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք չեն նշված օրենսդրության մեջ:

 

Կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի կողմից ծառայողական քննությանն օժանդակելու, կարգապահական խախտման հանգամանքների և հետևանքների պարզմանը, դրա կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների բացահայտմանը աջակցելու դեպքում կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի նկատմամբ կարող է կիրառվել ավելի մեղմ կարգապահական տույժ:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել